Մոսկվան կողմ է Բուչայի դեպքերի միջազգային քննարկմանը՝ ամենաբարձր մակարդակում․ Պեսկով
 |azatutyun.am|
16:55 - 04 ապրիլի, 2022

Մոսկվան կողմ է Բուչայի դեպքերի միջազգային քննարկմանը՝ ամենաբարձր մակարդակում․ Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանը կողմ է Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների միջազգային քննարկումներին՝ ամենաբարձր մակարդակում», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ «Այս պահին, սակայն, այդ փորձերն արգելափակվել են», - նշել է Պեսկովը։ «Մեր դիվանագետները շարունակում են ամենաակտիվ ջանքերը, գործադրել որպեսզի այս հարցն ընդգրկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում։ Թեման չափազանց կարևոր է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Կիևի հյուսիսային արվարձան Բուչան ռուսական կողմերի վերահսկողության տակ էր անցել պատերազմի առաջին օրերին։ Ռուսական ուժերը քաղաքից հեռացել էին անցած շաբաթավերջին։ Դրանից հետո հայտնի էր դարձել քաղաքի տարածքում մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների դիակների հայտնաբերման մասին։ Պաշտոնական Կիևը խաղաղ բնակիչների սպանության մեջ մեղադրում է ռուսաստանցի զինվորականներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել