Վուչիչը հաղթել է Սերբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում |tert.am|
09:59 - 04 ապրիլի, 2022

Վուչիչը հաղթել է Սերբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում |tert.am|

tert.am: Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը 59,55% ձայնով հաղթել է Սերբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսին են Սերբիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները, որոնք հրապարակվել են երկուշաբթի՝ ձայների ավելի քան 90 տոկոսի հաշվարկի հիման վրա:

Երկրորդ տեղում Սերբիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Զդրավկո Պոնոսն է («Միավորված հանուն Սերբիայի հաղթանակի» կոալիցիա)՝ 17,53 տոկոսով, երրորդում՝ Միլոշ Յովանովիչը՝ 5,82 տոկոս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել