Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
11:28 - 03 ապրիլի, 2022

Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի դի Մայոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան: Արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդելու են մամուլի համար հայտարարությունները։

Возможно, это изображение (10 человек, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (5 человек и люди стоят)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել