Զախարովա. «Բելգորոդի վրա Ուկրաինայի ԶՈւ ավիահարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կոչ արեց իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը»
20:03 - 02 ապրիլի, 2022

Զախարովա. «Բելգորոդի վրա Ուկրաինայի ԶՈւ ավիահարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կոչ արեց իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել «այն փաստի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերը ավիահարված են հասցրել Բելգորոդի նավթային պահեստին այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը»։

«Վաշինգտոնը գիտե՞ր» - ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Զախարովան գրել է Telegram-ի իր ալիքում։

Զախարովան հիշեցրել է, որ մարտի 31-ին՝ մոտավորապես ժամը 19:30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը կոչ է արել Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող Ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել այդ երկրները:

«Այս տարվա ապրիլի 1-ին՝ ժամը 02:00-ին՝ վեց ժամ անց, ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռներ հատել են Ռուսաստանի սահմանը և հարձակվել Բելգորոդի օբյեկտների վրա»,- նշել է ռուս դիվանագետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել