«Ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է»․ Բայրամովը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ |tert.am|
18:04 - 02 ապրիլի, 2022

«Ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է»․ Բայրամովը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցի հարցին։

«Կարծում եմ՝ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանն ինչքանով է լրջորեն վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին և ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել։ Ադրբեջանի մոտեցումը կլինի համարժեք»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել