Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը. դադարեցվել է Գորիսի, Կապանի և Արցախի գազմանատակարարումը
13:38 - 02 ապրիլի, 2022

Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը. դադարեցվել է Գորիսի, Կապանի և Արցախի գազմանատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: «Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել