Ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտգործնախարարը
11:03 - 02 ապրիլի, 2022

Ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտգործնախարարը

Ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատոսչությունը:

Ըստ հաղորդագրության, ապրիլի 3-ին նախատեսված է Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Այցի շրջանակներում Լուիջի դի Մայոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել