Պուտինը և Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցը

 |armenpress.am|
19:30 - 01 ապրիլի, 2022

Պուտինը և Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում սկզբունքային գնահատական է տվել ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև շարունակվող բանակցային գործընթացին: Այս մասին  հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Ստամբուլում ռուս եւ ուկրաինացի ներկայացուցիչների միջև բանակցությունների փուլն անցկացնելուն աջակցելու համար:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նաև քննարկել են հումանիտար հարցերը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում:

Բացի այդ, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման հարցերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել