«Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիա լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար»․ Սեյրան Օհանյան
 |aravot.am|
18:52 - 01 ապրիլի, 2022

«Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիա լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար»․ Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: «Պատերազմից 5 պակաս վիճակում ենք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ըստ որի՝ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ պատերազմի վտանգ մշտապես կա, իրավիճակը ՀՀ-ում եւ Արցախում բարդ է, բայց իր կարծիքով՝ Փաշինյանի խոսքերը կարող են մանիպուլյացիոն լինել՝ «խաղաղության օրակարգն» առաջ տանելու համար։ «Փոխանակ մեկ տարում ամրապնդեին դիրքերը, մտածում են խաղաղության մասին, նոր տերմին են մտածել՝ հայելային հետքաշում։ Մենք դեմ ենք Ադրբեջանի հինգ կետերին, որոնց իրականացման դեպքում վտանգված է Արցախը եւ այն հեռանկարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Իշխանությունը խոսում է արցախահայերի իրավունքների մասին, բայց երբ հարցնում ես Արցախի ինքնորոշման մասին, չեն խոսում, հղում են անում իրենց հարցազրույցներին»,-հավելեց Սեյրան Օհանյանը։ Նա պահանջում է, որպեսզի իշխանությունը բացահայտի, թե ինչ են պատասխանել Ադրբեջանի առաջարկներին․ «Եթե ասում են, որ համաձայն են, ուրեմն հրաժարվում են Արցախի ինքնորոշումից»։

Սեյրան Օհանյանը նաեւ նշեց՝ մտահոգիչ եւ ցավալի է, որ նման իրավիճակում դեռեւս չունենք ԳՇ պետ․ «Կադրային քաղաքականությունն այդ կառույցում անընդունելի է։ ԶՈՒ ղեկավարության մոտ կադրային քաղաքականության դեպքում ի՞նչն է կարեւոր՝ նոր ու ավելի պատրաստված մարդուն պաշտոնի նշանակե՞լը, թե եղածին հանելը եւ պաշտոնակատար նշանակելը։ Երբ ազատում են եւ չեն նշանակում ավելի նոր, պատրաստված մարդկանց, ապա դա իմ համար հասկանալի չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել