Օգտակար հանածոների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանն աշխարհում առաջատար տեղ է գրավում. Գնել Սանոսյան
18:42 - 01 ապրիլի, 2022

Օգտակար հանածոների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանն աշխարհում առաջատար տեղ է գրավում. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել են Երկրաբանի միջազգային օրվան նվիրված «Երկրաբանական ֆորում 2022» միջոցառմանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Նախարարը ողջունել և շնորհավորել է ֆորումին մասնակից երկրաբաններին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և բարձր է գնահատել նրանց նվիրված ու խիստ կարևոր աշխատանքը մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման գործում։ «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ խոշորագույն ավանդ ունեցող ոլորտներից մեկն է: Օգտակար հանածոների պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հետևաբար ձեր ձեռքերում է հանքարդյունաբերության զարգացման ներուժի բացահայտումը, ինչպես նաև ձեր բարդ, պատասխանատու ու նվիրումով լի աշխատանքի շնորհիվ է, որ ընդերքի հարստությունը վերածվում է տնտեսական արժեքի»,- ընդգծել է նախարարը։
 
Ելույթի ավարտից հետո նախարարը «Երկրաբանի օրվա» կապակցությամբ բազմամյա և արդյունավետ աշխատանքի, հանքարդյունաբերության ոլորտում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհակալագրեր է հանձնել ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետներին։
 
Շնորհակալագրեր են ստացել Աշոտ Հայկազի Սարգսյանը, Սևակ Համազասպի Գալստյանը, Ջիվան Վիկտորի Մխիթարյանը և Գուրգեն Էդուարդի Մալխասյանը»,- նշված է գրառման մեջ:
 
 
May be an image of 2 մարդ և people standing-ը
 
May be an image of 3 մարդ, people standing, կոստյում և ներսումը
 
 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել