Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիևի առաջարկներին․ Լավրով
14:52 - 01 ապրիլի, 2022

Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիևի առաջարկներին․ Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները պետք է շարունակվեն, Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիևի առաջարկին և որոշակի առաջընթաց է գրանցում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մեզ մոտ արձագանք է նախապատրաստվում, այնտեղ առաջընթաց կա, նախևառաջ, այն ուղղությամբ, որը վերաբերում է դաշինքների անդամ երկիր լինելու Ուկրաինայի անհնարինության ճանաչմանը, Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի կողմից երջանկություն փնտրելու անհնարինությանը՝ ապամիջուկային արտադաշինքային կարգավիճակ», - ասել է Լավրվը։

Նա նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի կողմից նկատել է «ևս մեկ իրողության շատ ավելի լավ ըմբռնում»։ «Նկատի ունեմ Ղրիմի և Դոնբասի հետ կապված իրավիճակը։ Ինչ վերաբերում է հնարավոր հետագա շփումներին, ապա դրանք այժմ մշակվում են և կներկայացվեն», - ասել է ՌԴ արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա Լավրովն ասել է․

«Մենք կողմ ենք, որ անվտանգության երաշխիքներ տրամադրվեն Ուկրաինային, բոլոր եվրոպական երկրներին, Ռուսաստանին՝ այն փաստաթղթերի համաձայն, որոնք տարիներով ընդունվել են ԵԱՀԿ շրջանակում և հռչակել են սկզբունք, որ ոչ մի երկիր իր անվտանգությունը չի ամրապնդելու ուրիշների հաշվին»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել