Գազամատակարարման դիմաց վճարումները պետք է կատարվեն ոչ թե հենց այսօր, այլ ապրիլի վերջին, կամ մայիսի սկզբին․ Պեսկով
14:33 - 01 ապրիլի, 2022

Գազամատակարարման դիմաց վճարումները պետք է կատարվեն ոչ թե հենց այսօր, այլ ապրիլի վերջին, կամ մայիսի սկզբին․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը՝ ռուսական գազի դիմաց ռուբլիով վճարումների անցնելու մասին չի տարածվում արդեն մատակարարված գազի վրա, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իրավիճակը դեռևս հետևյալն է։ Երեկ ինձ շատ են հարցրել, թե արդյոք այն, որ ռուբլիով [վճարումների] հաստատում չկա, նշանակում է, որ ապրիլի 1-ից գազի մատակարարումները դադարեցվելու են։ Ոչ, չի նշանակում», - ասել է նա լրագրողներին։

«Այն մատակարարումների համար վճարումը, որոնք այժմ են իրականացվում, չպետք է հենց այսօր կատարվի։ Դա պետք է իրականացվի ապրիլ ամսվա վերջին, երկրորդ կեսերին կամ նույնիսկ՝ մայիսի սկզբին», - հավելել է Պեսկովը։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել