Ուկրաինական տվյալներով՝ ռուս զինվորականները լքել են Չեռնոբիլի ատոմակայանը, բայց նրանց մի մասը դեռ օտարման գոտում է
14:08 - 01 ապրիլի, 2022

Ուկրաինական տվյալներով՝ ռուս զինվորականները լքել են Չեռնոբիլի ատոմակայանը, բայց նրանց մի մասը դեռ օտարման գոտում է

Ռուս զինվորականները լքել են Չեռնոբիլի ատոմակայանը, սակայն նկատվել են օտարման գոտում, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ ասել է Ուկրաինայի՝ Օտարման գոտու կառավարման հարցերով պետական գործակալության ղեկավար Եվգենի Կրամարենկոն։

«Այսօր առավոտյան յոթին ազդակ է եղել տանկերի տեղաշարժի մասին ոչ թե Չեռնաբիլի ԱԷԿ-ի տարածքում, այլ օտարման գոտում։ [․․․] Աշխատակիցները տեսել են, թե ինչպես են Չեռնոբիլի գոտու տարածքում՝ ԱԷԿ-ից շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա, ռուսական տանկեր տեղաշարժվում», - ասել է նա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել