ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է
 |1lurer.am|
21:31 - 31 մարտի, 2022

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է |1lurer.am|

1lurer.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվեց: Դատարանը քիչ առաջ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել