Էրդողանը կոչ է արել «դուրս բերել հայկական զինված խմբավորումները Արցախի տարածքից»
17:01 - 31 մարտի, 2022

Էրդողանը կոչ է արել «դուրս բերել հայկական զինված խմբավորումները Արցախի տարածքից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Ադրբեջանը լիովին կատարում է եռակողմ հայտարարության կետերը» եւ որ Ադրբեջանի ներխուժումը Արցախ «պաշտպանական արձագանք է եղել»։ 

«Ադրբեջանի գործողությունները լիովին համապատասխանում են եռակողմ համաձայնագրի սկզբունքներին (Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագիրը-խմբ․)։ Ուստի Ադրբեջանի կողմից խախտումներ չկան»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, նշել է, որ «քանի որ եղավ հարձակում Ադրբեջանի վրա, եղավ նաեւ պաշտպանական պատասխան»։

Էրդողանը ընդգծել է, որ «այս պահին կարեւորը հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերումն է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել