Բայրամովը մոտ ապագայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսնելու համոզմունք ունի


 |armenpress.am|
15:55 - 31 մարտի, 2022

Բայրամովը մոտ ապագայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսնելու համոզմունք ունի |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երեւանից պատասխան է սպասում խաղաղության 5 հիմնարար սկզբունքների շուրջ՝ նշելով, որ այդ առումով Հայաստանից դրական ազդակներ տեսնում են:

Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ադրբեջանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Բայրամովը հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ նոր առաջարկ է արվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, ներկայացվել են 5 հիմնարար սկզբունքներ.

«Մենք դեռ սպասում ենք կոնկրետ պատասխանի, մի քանի դրական ազդակներ կան Հայաստանից, մենք դա տեսնում ենք:  Ես կուզենայի ենթադրել, որ սա Հայաստանի լուրջ մոտեցման դրսեւորումն է այս հարցում, այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկել, հուսով ենք, որ արդյունքները շուտով կերևան»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել