ՀՀ նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
12:38 - 31 մարտի, 2022

ՀՀ նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, դեսպան Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Իրաքի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:

Բարձր է գնահատվել Իրաքում հայկական համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու ընդլայնման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել