Պատիվ կհամարեմ ձեր բոլորի պատվիրակը դառնալ Երևանի քաղաքապետարանում. Էդգար Զաքարյանը ստանձնել է ավագանու անդամի մանդատը
09:49 - 30 մարտի, 2022

Պատիվ կհամարեմ ձեր բոլորի պատվիրակը դառնալ Երևանի քաղաքապետարանում. Էդգար Զաքարյանը ստանձնել է ավագանու անդամի մանդատը

Էդգար Զաքարյանը ստանձնել է Երևանի ավագանու անդամի մանդատը: Այս մասին Զաքարյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Գրառման մեջ ասված է.

«Հարգելի հայրենակիցնե՛ր, սիրելի երևանցինե՛ր,

Մեծագույն պատասխանատվությամբ ուզում եմ հայտնել, որ ստանձնել եմ Երևանի ավագանու անդամի մանդատը:

Այս՝ թեկուզ կարճ ժամանակահատվածում, փորձելու եմ ուժերիս ներածին չափով նպաստել իմ ծննդավայր քաղաքամայր Երևանի զարգացմանն ու երևանցու խնդիրների բարձրաձայնմանը։

Այս մանդատը առաջին հերթին ձերն է իմ շատ սիրելի երևանցիներ և այն պիտք է առավելագույնը ծառայացնեմ հենց ձեզ։

Պատիվ կհամարեմ ձեր բոլորի պատվիրակը դառնալ Երևանի քաղաքապետարանում և կփորձեմ բարձրացնել ձեր կողմից ներկայացված բոլոր հարցերն ու խնդիրները։

Եվ ուրեմն ի՛ գործ:

Ես հավատում եմ մեզ։

Առողջ և ուժեղ լինենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել