ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽ-ում ներկայացրել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
22:07 - 29 մարտի, 2022

ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽ-ում ներկայացրել են Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Այսօր ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

Հանդիպումների ժամանակ ներկայացվել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները, կենսական ենթակառուցվածքները վնասելու քայլերը։

Մեծապես կարևորվել է ներկա իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության թիրախային արձագանքը՝ ուղղված Արցախից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի ապաէսկալացիային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել