Այսօր կամ վաղը պարզ կդառնա՝ հեռանկար ունե՞ն ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները․ Պեսկով

 |factor.am|
16:22 - 29 մարտի, 2022

Այսօր կամ վաղը պարզ կդառնա՝ հեռանկար ունե՞ն ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները․ Պեսկով |factor.am|

factor.am: Այսօր կամ վաղը պարզ կդառնա՝ ռուս-ուկրաինական բանակցություններում «հեռանկարային բան կա՞, թե՞ ոչ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է բանակցությունների ճակատագրին, սա իսկապես հետաքրքիր հարց է, այսօր կամ վաղը մենք կհասկանանք՝ կա՞ ինչ-որ խոստումնալից բան, թե՞ ոչ։ Իսկ ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- մասնավորապես հայտարարել է նա։

Միաժամանակ, Պեսկովը չի մեկնաբանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքերը, թե, իբր, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը հեռանկար չունի։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել