Պեսկովը մեկնաբանել է Պետդումայի պատգամավորի հայտարարությունն Ադրբեջանին նավթային ենթակառուցվածքներին հարվածելու հավանականության մասին
17:00 - 29 մարտի, 2022

Պեսկովը մեկնաբանել է Պետդումայի պատգամավորի հայտարարությունն Ադրբեջանին նավթային ենթակառուցվածքներին հարվածելու հավանականության մասին

«Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության պահպանման և բոլոր կողմերի ստանձնած պարտականությունների կատարման ուղղությամբ», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի խոսքերին՝ Արցախում իրավիճակի սրման ֆոնին Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին ՌԴ ԶՈւ կողմից հարվածելու հավանականության մասին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը Դելյագինին կոչ է արել «զսպել անձնական հույզերը»․

«Այդ հայտարարությունն անձնական հույզերի հարթությունում է, որոնք չափազանց բուռն են։ Մենք կոչ կանեինք զսպել այդ հույզերն ու զերծ մնալ այդպիսի հայտարարություններից, հատկապես՝ մեր գործընկերների հասցեին, իսկ Ադրբեջանը մեր գործընկեր պետությունների շարքին է դասվում»։

Պեսկովը հավելել է, որ «այդ հայտարարությունը չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել