Արցախում գազամատակարարումը վերականգնվում է․ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան |news.am|
19:25 - 28 մարտի, 2022

Արցախում գազամատակարարումը վերականգնվում է․ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան |news.am|

news.am: Արցախում գազամատակարարումը վերականգնվում է, տեղեկությունը հաստատեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Այո, վերականգնվել է, հիմա ես գրասենյակում եմ, մեզ մոտ էլ կա»,–ասաց նա։

Հարցին, թե ամբողջակա՞ն վերականգնման մասին է խոսքը, Արցախի ՄԻՊ–ը նշեց․ «Գիտեք, եթե խոսքը վերաբերում է մայր գազատարին, այսինքն՝ այս պահին անգամ որոշ մասերում չկա, ապա հերթով գալու է, այսինքն՝ հերթով վերականգնվելու է»։

Ճշտող հարցին, թե արդյոք խոսքն առհասարակ գազամատակարարման ամբողջական վերականգնման մասին է, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․«Այո, ճիշտ եք հասկանում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել