Մակունցն ԱՄՆ պետդեպարտամենտին է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախում
11:46 - 26 մարտի, 2022

Մակունցն ԱՄՆ պետդեպարտամենտին է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 25-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտման առ այսօր շարունակվող դեպքերը, ինչպես նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել