ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին
21:36 - 25 մարտի, 2022

ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում նոր մարտական գործողությունների մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, և լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական բնույթի, ուղղակի երկխոսության միջոցով՝ գոյություն ունեցող ձևաչափերի շրջանակներում»,- հայտնել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել