Սխալմունք է եղել, հարցը համարում ենք փակված․ Ուկրաինայում ՀՀ դեսպան |factor.am|
13:37 - 25 մարտի, 2022

Սխալմունք է եղել, հարցը համարում ենք փակված․ Ուկրաինայում ՀՀ դեսպան |factor.am|

factor.am: «Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան պաշտոնական էջում սխալմամբ արված գրառումը մեր միջամտությունից հետո շատ արագ  հեռացվել է»,- ասաց Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառում էր արել Twitter-ի պաշտոնական էջում։ 

«Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորականներին Ուկրաինա ուղարկելուց»,- ասվում էր գրառման մեջ։

«Այստեղ աշխատանքային ժամերը սկսվելուց անմիջապես հետո մեր միջամտության արդյունքում 15 րոպեի ընթացքում այն ջնջվել է»,- ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպանը։

Նա նշեց, որ հարցը քննարկել են Ուկրաինայի բոլոր պատկան մարմինների հետ և այն համարում են փակված։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել