Սննդի, դեղանյութերի, հագուստի որոշ տեսակների մաքսատուրքը զրոյացվել է |hetq.am|
12:46 - 24 մարտի, 2022

Սննդի, դեղանյութերի, հագուստի որոշ տեսակների մաքսատուրքը զրոյացվել է |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 22-ին որոշում է ընդունել, որով լրացրել է մաքսային սակագնային կարգավորուման փաթեթն այն ապրանքների մասով, որոնցով ԵԱՏՄ երկրներում տնտեսական և պարենային կայունություն է ապահովվում։

Մասնավորապես, մինչև 2025թ. ապրիլի 30-ը կզրոյացվեն որոշ կակաո ապրանքների, մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը՝ պղնձի փայլատի, մինչև 2024թ. վերջ` նաև բեղմնավորված ձկան ձկնկիթի ներմուծման մաքսատուրքերը։ Այն նախկինում ներկրվում էր 8% մաքսային վճարով։

«Մաքսային և սակագնային կարգավորման միջոցառումն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ձկնաբուծական արդյունաբերության ձեռնարկություններին աջակցելուն և հետագա զարգացմանը,- ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։- Ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արտադրողներին պահպանել հզորությունների օգտագործման առկա մակարդակը, ինչպես նաև՝ ծածկել փոխարժեքի կտրուկ փոփոխության հետ կապված լրացուցիչ ծախսերի մի մասը»։

Ավելի վաղ որոշում էր ընդունվել, որ մինչև 2023թ. ապրիլի 30-ը զրոյացվելու է 40 կգ-ից ավելի փաթեթներում ծիրանի, տանձի, դեղձի և այլ խյուսերի, իսկ մինչև 2025թ. ապրիլի 30-ը՝ անիլինի և հագուստի արտադրության մեջ օգտագործվող մի շարք գործվածքների մաքսատուրքը։

ԵՏՀ խորհրդի՝ մարտի 17-ին ընդունված որոշման համաձայն՝ սննդամթերքի և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքների լայն տեսականի է ազատվելու ներմուծման մաքսատուրքից։

Որոշումը վերաբերում է նաև դեղագործական, մետալուրգիական և էլեկտրոնային ապրանքների արտադրության համար օգտագործվող ապրանքներին, ինչպես նաև՝ թվային տեխնոլոգիաների զարգացման, թեթև արդյունաբերության արտադրանքի, շինարարության և տրանսպորտային արդյունաբերության մեջ օգտագործվող ապրանքներին։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել