4,1 մլրդ դրամ՝ ԱԱԾ-ին, ոստիկանությանը և ՔԿ-ին՝ «առավել արդյունավետ ծառայությունների համար» |hetq.am|
11:59 - 24 մարտի, 2022

4,1 մլրդ դրամ՝ ԱԱԾ-ին, ոստիկանությանը և ՔԿ-ին՝ «առավել արդյունավետ ծառայությունների համար» |hetq.am|

hetq.am: Կառավարությունը 4 մլրդ 103 մլն 500 հազ. դրամ կհատկացնի Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը և Քննչական կոմիտեին՝ բնականոն գործունեության ապահովման նպատակով: Որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 24-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով:

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ որոշման ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:

643,5 մլն դրամը կհատկացվի ՔԿ-ի քննիչներին՝ նրանց վիճակը «փոքր-ինչ բարելավելու» համար:

«Վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (Քննչական կոմիտեի քննիչներ) անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի (մինչդատական քրեական վարույթ) արդյունավետության նվազեցմանը:

Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելու նպատակով առաջարկվում է Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար 2022թ. պետական բյուջեից հատկացնոլ 643 մլն 500 000 դրամ (ներառյալ հարկերը)»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել