ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնանա ոչ միայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, այլև Ուկրաինայում հրադադարի վրա․ Չավուշօղլու
 |factor.am|
21:17 - 23 մարտի, 2022

ՆԱՏՕ-ն պետք է կենտրոնանա ոչ միայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, այլև Ուկրաինայում հրադադարի վրա․ Չավուշօղլու |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի ղեկավարները պետք է կենտրոնանան Ուկրաինայում հրադադարի ապահովման վրա, այլ ոչ թե միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և զսպման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Ահվալ գործակալությունը։

«Յուրաքանչյուրի առաջնային նպատակը պետք է լինի հրադադարը, պատերազմը դադարեցնելը։ Յուրաքանչյուրը պետք է գործի պատասխանատու ու կառուցողական»,-ասել է Չավուշօղլուն թուրք լրագրողներին Պակիստանում Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակներում։

«Իհարկե, մենք կարիք ունենք ՆԱՏՕ-ի շրջանակներում միասնության և համերաշխություն ու զսպվածություն պիտի ցուցաբերենք: Բայց ո՞վ է վճարում շարունակվող պատերազմի գինը»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Թուրքիան շարունակում էր իր ջանքերը՝ որպես «միջնորդ և օժանդակող»՝ դադարեցնելու մարտերը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել