Նախագիծը կվտանգի դատավորների անկախությունը. մի խումբ դատավորներ դիմել են Կարեն Անդրեասյանին
20:13 - 22 մարտի, 2022

Նախագիծը կվտանգի դատավորների անկախությունը. մի խումբ դատավորներ դիմել են Կարեն Անդրեասյանին

Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորներ դիմել են Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ դատարաններ ուղարկված արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծեր առնչությամբ՝ ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Դատավորները համոզմունք են հայտնել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, իսկ դրա ընդունումը կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Դիտողություններն ու առաջարկությունները ստորագրել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Զարուհի Նախշքարյանը, Արթուր Ստեփանյանը, Արման Հովհաննիսյան, Դավիթ Բալայան, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել