Փոխնախարարը չէր եկել զեկուցման. Ռուբինյանը հանձնարարեց կապ հաստատել կառավարության հետ |hetq.am|
11:20 - 22 մարտի, 2022

Փոխնախարարը չէր եկել զեկուցման. Ռուբինյանը հանձնարարեց կապ հաստատել կառավարության հետ |hetq.am|

hetq.am: Կառավարության ներկայացրած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կառավարության ներկայացուցիչը չէր եկել խորհրդարան: Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը ամբիոնի մոտ հրավիրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին, սակայն վերջինս խորհրդարանում չէր:

«Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը»,- քարտուղարությանը դիմեց Ռուբինյանը, ապա տեղեկանալով նրա բացակայության մասին՝ քսան րոպե ընդմիջում հայտարարեց:

«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում կառավարության մեր գործընկերների կողմից, ես հիմա կհայտարարեմ 20 րոպե ընդմիջում և քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել կառավարության հետ և ասել, որ արագ գան», -ասաց նա, ինչից հետո նիստն ընդմիջվեց քսան րոպեով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել