Ռուսաստանը հրաժարվել է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի կնքումից՝ կապված Ճապոնիայի սահմանած պատժամիջոցների հետ
19:26 - 21 մարտի, 2022

Ռուսաստանը հրաժարվել է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի կնքումից՝ կապված Ճապոնիայի սահմանած պատժամիջոցների հետ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի դեմ Ճապոնիայի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցները, ռուսական կողմը չի շարունակի բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ 

«Ռուսական կողմը ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, քանի որ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ անբարյացակամ դիրքորոշում է ընդունում։

Ինչպես նաև Ռուսաստանը դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների առանց վիզայի այցելությունները հարավային Կուրիլյան կղզիներ, դուրս է գալիս այնտեղ համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու շուրջ երկխոսությունից, արգելափակում է Ճապոնիայի՝ որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկեր ոլորտային երկխոսության կարգավիճակի երկարաձգումը։

Բացի այդ, ռուսական կողմը դուրս է գալիս Ճապոնիայի հետ Հարավային Կուրիլում համատեղ տնտեսական գործունեություն սկսելու շուրջ երկխոսությունից»։

Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ մթագնած են խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով։ Տոկիոն հավակնում է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմայ կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առևտրի և սահմանների երկկողմանի համաձայնագիրը: 1956 թվականին Մոսկվան համաձայնել է քննարկել Հաբոմայի և Շիկոտանի հանձնման հարցը՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել