Չավուշօղլուի հետ հանդիպմանը պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ․ Արարատ Միրզոյան
15:59 - 21 մարտի, 2022

Չավուշօղլուի հետ հանդիպմանը պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ․ Արարատ Միրզոյան

ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ունեցած հանդիպման ընթացքում պատրաստակամություն են հայտնել երկու երկների հարաբերությունների կարգավորման գործընթացը պսակել հարաբերությունների հաստատմամբ ու սահմանների բացմամբ։  Այս մասին այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Որոշում կայացրինք ի վերջո մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Ինքս այնտեղ հանդիպել եմ Ժոզեպ Բորելի հետ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Մևլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը, և երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացը առանց նախապայմանների տանել առաջ և ի վերջո պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»,-ասաց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել