ԱՄՆ-ն մտահոգված է Ասադի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի կապակցությամբ |1lurer.am|
16:52 - 19 մարտի, 2022

ԱՄՆ-ն մտահոգված է Ասադի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ այցի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ 2011 թ. ի վեր՝ առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի կապակցությամբ։

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի խոսքով՝ սա ակնհայտ փորձ է՝ «լեգիտիմացնելու Ասադին»:

Նախօրեին Էմիրություններ այցի շրջանակում Սիրիայի նախագահը հանդիպել է Աբու Դաբիի շեյխ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանի հետ։ Վերջինս հայտարարել է, որ «Սիրիան արաբական անվտանգության հիմնասյուներից է, և Միացյալ Էմիրություններն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը»:

Կողմերն ընդգծել են երկկողմ գործակցության կարևորությունը արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում անվտանգության, կայունության և խաղաղության ամրապնդման նպատակով։ Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանն ընդգծել է նաև Սիրիայից բոլոր օտար ուժերի դուրսբերման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել