ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնից պահանջել է գաղտնազերծել Ուկրաինայում «ռազմակենսաբանական ակտիվության մասին տվյալները»
13:16 - 18 մարտի, 2022

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնից պահանջել է գաղտնազերծել Ուկրաինայում «ռազմակենսաբանական ակտիվության մասին տվյալները»

Ռուսական կողմն ԱՄՆ-ից պահանջում է առավելագույնս կարճ ժամկետներում գաղտնազերծել Ուկրաինայի տարածքում լաբորատորիաների «ռազմակենսաբանական ակտիվության մասին տվյալները»։ Այս մասին ասված է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դիվանագիտական ներկայացուցչության Տելեգրամ-ալիքը։

«Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Պենտագոնի անմիջական մասնակցությամբ կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծման ապացույցներ է ձեռք բերել»,- նշել են ռուս դիվանագետները,- «Ուկրաինայի տարածքում ամերիկյան կողմից ռազմակենսաբանական նախագծերի ֆինանսավորումն փաստագրված է։ Դրամական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $32 մլն»։

Դեսպանատունն ընդգծել է, որ «Ռուսաստանը ստույգ գիտի, որ ուկրաինական արմատական խմբավորումներն՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նեկայացուցիչների վերահսկողության տակ, թունավոր քիմիկատների օգտագործման մի քանի հնարավոր սցենարներ են մշակել՝ խաղաղ բնակիչների դեմ սադրանքներ իրականացնելու համար»։ Դիվանագետների խոսքով՝ այդ գործողությունների նպատակը Ռուսաստանին մեղադրելն է Ուկրաինայի դեմ քիմիական զենքի կիրառման համար։

«Այս տեղեկությունները չեն կարող լուրջ անհանգստություն չառաջացնել՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն մինչ օրս չի ոչնչացրել թունավոր նյութերի իր ազգային պահուստները»,- ասված է հայտարարությունում։

«Ամերիկյան կողմից պահանջում ենք առավելագույնս կարճ ժամկետներում գաղտնազերծել տեղեկություններն Ուկրաինայի տարածքում լաբորատորիաների ռազմակենսաբանական ակտիվության մասին»,- հավելել է դեսպանատունը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հաղորդել էր, որ Ուկրաինայում «բացահայտվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեություն, որոնք աշխատել են ԱՄՆ ՊՆ Սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել