ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին. Զախարովա |armenpress.am|
15:48 - 17 մարտի, 2022

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ողջունում է խաղաղ պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ողջունում ենք խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը ձեռնամուխ լինելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը և հաստատում ենք մեր տրամադրվածությունը` աջակցություն ցուցաբերել  բանակցային գործընթացին», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Նա հավելել է, որ դեռ վաղաժամ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել