Ռուսաստանը Եվրախորհրդից դուրս գալու մասին ծանուցում է ուղարկել է կազմակաերպություն
20:38 - 15 մարտի, 2022

Ռուսաստանը Եվրախորհրդից դուրս գալու մասին ծանուցում է ուղարկել է կազմակաերպություն

Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին ծանուցումը երեքշաբթի փոխանցվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները, չարաշահելով իրենց մեծամասնությունը ԵԽ-ում, հետևողականորեն այս կազմակերպությունը վերածում են հակառուսական քաղաքականության գործիքի՝ հրաժարվելով հավասար երկխոսությունից և այն բոլոր սկզբունքներից, որոնց հիման վրա ստեղծվել է այս համաեվրոպական կառույցը։ Փետրվարի 25-ին նրանք խտրական որոշում են կայացրել՝ դադարեցնելու Ռուսաստանի ներկայացուցչությունը Եվրոպայի խորհրդի կանոնադրական մարմիններում»,- ասվում է հայտարարության մեջ։

«Նման պայմաններում մեր երկիրը չի մնա Եվրախորհրդում։ Մարտի 15-ին գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ծանուցում է ուղարկվել կառույցի կազմից Ռուսաստանի դուրս գալու մասին»,- նշել են ԱԳՆ-ում։

Նշվում է, որ Ռուսաստանը, դուրս գալով Եվրախորհրդից, բաց է մնում կազմակերպության անդամների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պրագմատիկ և հավասար փոխգործակցության համար։

«Եվրախորհրդից դուրս գալով՝ Ռուսաստանը բաց է մնում կազմակերպության անդամների հետ պրագմատիկ և հավասար փոխգործակցության համար՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և այն կոնվենցիաների շրջանակներում, որոնցում մենք կորոշենք շարունակել մեր մասնակցությունը»։

Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը Եվրախորհրդից դուրս գալուց հետո կշարունակի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) արդեն ընդունված վճիռները, եթե դրանք չհակասեն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել