«Վերջնանպատակը Ռուսաստանն ու Չինաստանն են»․ Լուկաշենկոն՝ աշխարհում ազդեցության ոլորտների վերափոխման եւ Բելառուսի դերի մասին
14:50 - 15 մարտի, 2022

«Վերջնանպատակը Ռուսաստանն ու Չինաստանն են»․ Լուկաշենկոն՝ աշխարհում ազդեցության ոլորտների վերափոխման եւ Բելառուսի դերի մասին

Բելառուսի նախագահն ընդգծում է տարածաշրջանում եւ աշխարհում ազդեցության ոլորտները վերափոխելու փորձերը։ Եւ արտաքին ուժերի կողմից Բելառուսի քաղաքական կուրսը փոխելու ավելի վաղ ձեռնարկած փորձերը, ըստ նրա, նույն ալիքի վրա են։

«Քաղաքական կուրսի փոփոխություն՝  հենց սա է տարածաշրջանում ազդեցության ոլորտները փոխելու փորձը։ Ակնհայտ է վերջնական նպատակը՝  Ռուսաստանը, Չինաստանը, որպես մրցակից, աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզից վերացնելը։ Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայի շուրջ, դրա ուղիղ ապացույցն են»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի «մեղքը» միայն այն է, որ այն գտնվում է Եվրոպայի կենտրոնում հետաքրքրությունների խաչմերուկում․

«Աստված վերցրել, մեզ բնակեցրել է այստեղ՝ Եվրոպայի կենտրոնում։ Շրջանցել չի լինի։ Թվում է՝ երկիրը մեծ չէ, բայց բոլորն անցել են դրանով։ Սայթաքել ենք, ընկել, բարձրացել, սողացել, բայց առաջ գնացել»։

Լուկաշենկոն, մասնավորապես, հիշեցրել է 1812-ի իրադարձությունները․ Առաջին համաշխարհային, Մեծ հայրենական պատերազմ։ 

«Այդպես կլինի միշտ։ Որովհետեւ հետաքրքրություններն անցնում են Բելառուսով։ Եւ մենք պետք է այնպես կառուցենք քաղաքականությունը, որ պահենք մենք երկիրը, որքան էլ դժվար լինի»,- ասել է պետության ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել