ԵՄ-ն ու Թուրքիան կարող են շոշափելի առաջընթացի հասնել ԵՄ-ի ու Անկարայի միջեւ մաքսային միություն ստեղծելու հարցում. Օլաֆ Շոլց
22:48 - 14 մարտի, 2022

ԵՄ-ն ու Թուրքիան կարող են շոշափելի առաջընթացի հասնել ԵՄ-ի ու Անկարայի միջեւ մաքսային միություն ստեղծելու հարցում. Օլաֆ Շոլց

Եվրամիությունն ու Թուրքիան կարող են շոշափելի առաջընթացի հասնել ԵՄ-ի ու Անկարայի միջեւ մաքսային միություն ստեղծելու հարցում։ Այս մասին այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառաբարության ղեկավար Օլաֆ Շոլցը։

«Մենք, իհարկե, ցանկանում ենք մաքսային միության հետքագա զարգացումը եւ հուսով ենք, որ այդ հարցի շուրջ շուտով կարող ենք զգալի առաջընթացի հասնել»,- ասել է Շոլցը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ դեկտեմբերի վերջին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԵՄ-ն վիզային ռեժիմի հեշտացման եւ մաքսային միության թարմացման հարցով խուսափում է Թուրքիայի հետ երկխոսությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել