Շառլ Միշելն Ալիևի հետ քննարկել է ուկրաինակսն պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա  |factor.am|
17:04 - 14 մարտի, 2022

Շառլ Միշելն Ալիևի հետ քննարկել է ուկրաինակսն պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր գրառմամբ։

«Ադրբեջանի նախագահի հետ այսօր քննարկեցինք վերջին զարգացումները Ուկրաինայում, տարածաշրջանային անվտանգությունն ու պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։ Սա հաջորդում է անցյալ շաբաթ իմ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- գրել է Միշելը։

Նա նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել