Հարազատների կողմից զոհերի դիերը չընդունելու դեպքում հնարավոր է ինչ-որ պահի պետությունը հուղարկավորություն իրականացնի |armenpress.am|
15:16 - 14 մարտի, 2022

Հարազատների կողմից զոհերի դիերը չընդունելու դեպքում հնարավոր է ինչ-որ պահի պետությունը հուղարկավորություն իրականացնի |armenpress.am|

armenpress.am: Կան դեպքեր, երբ պատերազմում զոհված անձանց աճյունները նույնականացվել են կրկնակի, եռակի անգամ, սակայն հարազատները դեռևս պատրաստ չեն վերցնել աճյունները հուղարկավորելու համար, նման դեպքերում պետությունը չի բացառում, որ ինչ-որ փուլում կարող է ինքը հուղարկավորել: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Մենք ունենք դեպքեր, երբ նույնականացվել է, արդյունքները կրկնակի, որոշ դեպքերում նույնիսկ եռակի անգամ այլ երկրներում էլ հաստատվել են, և դեռ հարազատները պատրաստ չեն վերցնել աճյուններն ու հուղարկավորություններն իրականացնել»,-ասաց նախարարը:

Նրա վստահեցմամբ՝ միանշանակ արտերկրում արված հետազոտությունների արդյունքները համընկնում են Հայաստանում արվածների հետ. մինչև այս պահը Նիդերլանդներ, Մոսկվա, Վրաստան, Գերմանիա, այլ մի շարք երկրներ կրկնակի, եռակի փորձաքննությունների են ուղարկվել նմուշները և դրանք 100 տոկոսով համապատասխանել են Հայաստանում տրված արդյունքներին:

«Քանի որ դա բավականին ծանր ընթացք է, կառավարությունն անում է ամեն բան, որ ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու և ի վերջո որոշում կայացնելու, հուղարկավորելու: Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ ինչ-որ ժամանակի ընթացքում պետք է անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք անհատական ձևով, ոչ եղբայրական գերեզմանում»,-ասաց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել