Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ Պուտին
16:26 - 11 մարտի, 2022

Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ Պուտին

Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է «Ռիա Նովոստին»։

«Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին և, առաջին հերթին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները․ դրանք այժմ ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով, կան որոշակի դրական զարգացումներ, ինչպես ինձ զեկուցել են ռուսական կողմի բանակցողները։ Այս ամենի մասին ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ»,- ասել է պետության ղեկավարը։

Երկու երկրների ղեկավարները նաև սահմանափակող միջոցների ազդեցությունը Բելառուսի և Ռուսաստանի տնտեսությունների վրա։

Պուտինը ընդգծել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ արվել են, սակայն ռուսներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները․ «ԽՍՀՄ-ը ապրել է պատժամիջոցների տակ, զարգացել և հասել է հսկայական հաջողությունների»։ 
Լուկաշենկոն էլ նշել է, որ  որ նման մարտահրավերները զարգացման ներուժ են պարունակում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել