ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանել. Տրյուդո |tert.am|
14:18 - 11 մարտի, 2022

ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանել. Տրյուդո |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն չի կարողանա Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանել՝ չնայած այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքին, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Կանադայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ Զելենսկին հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ իրեն է դիմել Ուկրաինայի երկինքը փակելու ուղղակի խնդրանքով։ Նա հայտարարել է, որ չի կարողանա կատարել այս խնդրանքը՝ ՆԱՏՕ-ի՝ իրավիճակի սրման մտավախությունների պատճառով, թեև ուկրաինացի առաջնորդը դա խնդրել էր «շատ օրեր»:

Տրյուդոն ընդգծել է, որ եթե ՆԱՏՕ-ն ինքնաթիռներ ուղարկի Ուկրաինա՝ ռուսական ինքնաթիռները խոցելու համար, դա կնշանակի դաշինքին ուղղակի հակամարտության մեջ ներքաշել, ինչին ՆԱՏՕ-ն չի կարող գնալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել