Արևմտյան ընկերությունների ակտիվներն ազգայնականացնելը տառապանք կպատճառի հենց Ռուսաստանին․ Սպիտակ տան մամուլի խոսնակ
11:34 - 11 մարտի, 2022

Արևմտյան ընկերությունների ակտիվներն ազգայնականացնելը տառապանք կպատճառի հենց Ռուսաստանին․ Սպիտակ տան մամուլի խոսնակ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մեկնաբանել է Ռուսաստանում երկիրը լքած արևմտյան ընկերությունների ունեցվածքի ազգայնականացման հավանականության քննարկումը։

«Այդ ընկերությունների ակտիվներն առգրավելու վերաբերյալ ռուսական իշխանությունների ցանկացած ապօրինի որոշում, արդյունքում, միայն լրացուցիչ տնտեսական տառապանք է պատճառելու Ռուսաստանին։ Այն կուժեղացնի առանց այն էլ ակնհայտ ազդակները միջազգային բիզնես-հանրությանը, որ Ռուսաստանում բիզնես վարելն անվտանգ չէ»,- գրել է նա Թվիթերում։

Նենք, որ մարտի 9-ին ՌԴ կառավարության հանձնաժողովը հաստատել է պատժամիջոցների պայմաններում տնտեսության աջակցության փաթեթը, որում ներառված է Ռուսաստանում իրենց գործունեությունը կասեցրած ընկերությունների ակտիվների ազգայնականացման մեխանիզմ։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել