Ֆինլանդիան կսառեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում |armenpress.am|
17:31 - 09 մարտի, 2022

Ֆինլանդիան կսառեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիան սառեցնում Է Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների ոլորտում: Այդ մասին հաղորդել Է երկրի կրթության ու մշակույթի նախարարությունը:

«Կրթության ու մշակույթի նախարարությունը հանձնարարում Է Ֆինլանդիայի բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ձեռնպահ մնալ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունների հետ ցանկացած համագործակցությունից: Քաղաքականության համաձայն, նոր նախագծերը չպետք Է նախաձեռնվեն, իսկ առկա համագործակցությունը կազմակերպությունների միջեւ պետք Է ժամանակավորապես դադարեցվեն»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նաեւ սառեցվելու Է աշխատանքն այն նոր նախաձեռնությունների ուղղությամբ, որոնք կապված են Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի կամ Բելառուսի իշխանությունների համագործակցության հետ:

«Մեր քաղաքականությունն ուղղված Է Ուկրաինային աջակցելուն, այլ ոչ թե ռուսաստանցի ուսանողներին եւ հետազոտողներին»,-հաղորդագրությունում մեջբերվում Է երկրի կրթության եւ մշակույթի նախարար Անտի Կուրվինենի խոսքը: Ֆինլանդիայի կրթության եւ մշակույթի նախարարությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ միջոցներ Է ձեռնարկում հաջակցություն ուկրաինացի ուսանողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների եւ գիտաշխատողների, ինչպես նաեւ փախստականներին Ֆինլանդիայում սովորելու եւ աշխատելու հնարավորություն Է տալիս, ճշտվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել