Ադրբեջանը Խնուշինակ գյուղի ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ
16:49 - 09 մարտի, 2022

Ադրբեջանը Խնուշինակ գյուղի ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ

Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 9֊ին՝ ժամը 14։00֊14։30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։ 
 
Հայկական կողմից տուժածներ չկան։ 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել