Հայաստանը ակտիվ ցիկլոնի գոտում է. այսօր ու վաղը առատ ձյուն կտեղա, սպասվում է բուք, ցածր տեսանելիություն
11:17 - 09 մարտի, 2022

Հայաստանը ակտիվ ցիկլոնի գոտում է. այսօր ու վաղը առատ ձյուն կտեղա, սպասվում է բուք, ցածր տեսանելիություն

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։

Մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ:

Առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Վարորդներին հորդորում են նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել