Պատասխանը, որ մենք ստանում ենք ՆԱՏՕ երկրներից, այն է, որ պատրաստ չեն անգամ քննարկել Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու հարցը մոտակա հինգ կամ տասը տարվա ընթացքում․ Արախամիա
20:39 - 06 մարտի, 2022

Պատասխանը, որ մենք ստանում ենք ՆԱՏՕ երկրներից, այն է, որ պատրաստ չեն անգամ քննարկել Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու հարցը մոտակա հինգ կամ տասը տարվա ընթացքում․ Արախամիա

ՌԴ - Ուկրաինա բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան Foxnews-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե որոնք են այն հիմնական հարցերը, որոնց դեպքում Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջման գնալ այս բանակցություններում, ասել է․


«Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մեր դիրքորոշումը հաստատուն է. մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած այլ դինամիկ տարբերակ, բայց ոչ այդ տարածքների ճանաչումը»։

Խոսելով ՆԱՏՕ-ի մասին՝ նա նշել է, թե պատասխանը, որ իրենք ստանում ենք ՆԱՏՕ երկրներից, այն է, որ նրանք պատրաստ չեն անգամ քննարկել Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու հարցը մոտակա հինգ կամ տասը տարվա ընթացքում։

«Մենք չէինք պայքարելու ՆԱՏՕ-ի հայտերի համար․ կպայքարեինք արդյունքի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ պատրաստ են քննարկել ՆԱՏՕ-ից դուրս որոշ մոդելներ.

«Օրինակ, ուղղակի երաշխիքներ կարող են լինել տարբեր երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, գուցե Գերմանիան և Ֆրանսիան: Մենք բաց ենք դրանք ավելի լայն շրջանակներում քննարկելու համար, ոչ միայն Ռուսաստանի հետ երկկողմ քննարկումներում, նաև այլ գործընկերների հետ»,-նշել է Արախամիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել