Հայաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:29 - 06 մարտի, 2022

Հայաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում մարտի 6-ի և 8-ի ցերեկը առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 9-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, մարտի 8-10-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մարտի 6-ի և 8-ի երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 9-11-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 7-ին, 8-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել