Սերդար Քըլըչը Թուրքիայի ԱԳՆ պատվիրակության հետ մեկնել է Բաքու |tert.am|
14:21 - 05 մարտի, 2022

Սերդար Քըլըչը Թուրքիայի ԱԳՆ պատվիրակության հետ մեկնել է Բաքու |tert.am|

tert.am: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Ադրբեջանում է։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Ադրբեջանում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Սերդար Քըլըչն ընդգրկված է արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում։

Հիշեցնենք, որ ՀՀ և Թուրքիայի հատուկ բանագնացների երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել