200 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը կցուցադրվի առանձին դարակաշարերում |1lurer.am|
11:36 - 04 մարտի, 2022

200 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը կցուցադրվի առանձին դարակաշարերում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն ենթադրում է, որ կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում:

«Խոսքը վերաբերում է կաթնային յուղի փոխարինիչ պարունակող և կաթնային ճարպ պարունակող կաթնամթերքի հատուկ մակնշմանը խանութներում, որպեսզի մեր սպառողները կարողանան ակներև տեսնել այն ապրանքները, որոնք մաքուր կաթնամթերք չեն:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարել ենք մի էական փոփոխություն, այն է՝ սահմանափակել ենք պահանջները 200 քմ-ից պակաս մակերես ունեցող առևտրի օբյեկտներում՝ հաշվի առնելով այն, որ 200 քմ-ից պակաս մակերես ունեցող խանութներում գործնականում շատ մեծ բարդություններ կառաջացներ օրենքի պահանջի պահպանումը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Դարակաշարը պետք է ուղեկցվի «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի նշումով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել